National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.04.2022
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն աշխատում է թափանցիկ եւ անկախ, որեւէ ճնշում հանձնաժողովի վրա չկա. Տիգրան Հակոբյան
1 / 4

2021թ. մամուլն աշխատել է անկաշկանդ, ազատ:

«Այն հռչակած սկզբունքները, որ Կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեության մեջ, մեծ մասամբ պահպանվել են»,-այս մասին ասել է   Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի տարեկան հաղորդումը:

Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԵՄ զեկույցին, որում նշված է, որ Հայաստանը 2018թ. համեմատ 17 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 63-րդ տեղը 180 պետությունների շարքում: 2021թ. բավականին նվազել են բողոքները մեդիաների կողմից խմբագրական աշխատանքներին միջամտելու վերաբերյալ:

ՀՌՀ նախագահն ընդգծել է, որ իրենք աշխատում են թափանցիկ եւ անկախ: Որեւէ ճնշում հանձնաժողովի վրա չկա եւ չի կարող լինել:

Տիգրան Հակոբյանը խոսել է նաեւ տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նա, կարեւորելով  վերոնշյալ օրենքը, ընդգծել է, որ այն ապահովում է մամուլի ազատությունն ու անկախությունը, սակայն պարունակում է վտանգներ Հայաստանի տեխնիկական անվտանգության համար:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործել են 110 լիցենզավորված ընկերություններ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը կարող եք կարդալ այստեղ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հիմնական զեկուցողի բացակայության պատճառով մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգել է ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am